Մոտ ժամանակներում Լասը կլքի Ռեալը: Նա կտեղափոխվի կա՛մ Յուվենթուս, կա՛մ Մանչեստեր Յունայթեդ: Բացի այդ նաև առաջարկ էր եղել Գալաթասարայի կողմից: Թուրքական ակումբը Լասի համար պատրաստ էր վճարել 8մլն եվրո ,բայց Ռեալը մերժեց այդ առաջարկը:
Այսօր 14,45 ՀՀ ժամանակով նա ներկայացել է Բերնաբեոյի օֆիս:Նա լրագրողներին ոչ մի տեղեկություն չի տվել իր ապագայի մասին: Նա ևս մեկ անգամ նշել է ,որ ցանկանում է լքել Ռեալը: Իսկ Ռեալի ղեկավարները պատրաստ են նրան վաճառել 20մլն եվրոյի դիմաց: Սակայն հաշվի առնելով Լասի ներկայիս դրությունը Ռեալը կարող է իջեցնել նրա տրանսֆերային արժեքը:15:45 նա լքել է Օֆիսը , նորից ոչ մի մեկնաբանություն չանելով իր ապագայի մասին: Լասը թիմի հետ չէր մեկնել ԱՄՆ-ը և մնացել էր Եվրոպայում ,իր համար նոր ակումբ գտնելու համար: Բայց փաստն այն է,որ Բերնաբեոյում շատ ակտիվ զբաղվում են տրանսֆերային հարցերով: Եվ արդեն պարզ է ,որ Ռեալից կհեռանան Լասը, Կանալեսը(Վալենսիա) և Պեդրո Լեոնը(Խետաֆե):
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: