2011/07/31

Մոուրինիո.<Մենք ծանր հանդիպում անցկացրեցինք>



Խաղի ավարտի հետո Մոուրինիոն մի անգամից  մամլո ասուլիս է տվել: 
<Մեզ ավելի դժվար տրվեց այս հաղթանակը, քան Հերտայի նկատմամաբ ձեռքբերած հաղթանակը: Ես ժամանակ եմ տրամադրում բոլոր ֆուտբոլիստներին,ինձ դուր է գալիս աշխատել նրանց հետ>:


Մոուրինյոն նաև խոսեց ԱՄՆ-ում անցկացրաց խաղերի և այս խաղի միջև տարբերության մասին: 
<Սա  կարծես լրիվ ուրիշ հանդիպում լիներ: Ի տարբերություն ամերիկյան և մեքսիկական թիմերի, Լեսթերը խաղաց եվրոպական ֆուտբոլ: Նա ցույց տվեց թե ինչպես պետք է պայքարի լավ թիմը: Լեսթերի հետ հանդիպմանը խաղադաշտ դուրս եկան այն ֆուտբոլիստները,ովքեր Բեռլինում խաղացել էին երկրորդ խաղակեսից: Ես ցանկանում եմ բոլոր ֆուտբոլիստներին ժամանակ տրամադրել: Լեսթերը խաղաց իսկական անգլիական ֆուտբոլ: Նրա գործողություններում կոշտ խաղը գերակշռում էր: Մենք այժմ առաջ ենք շարժվում առանց վնասվածքների , շուտով մեզ կմիանա նաև Ալտինթոփը: Շահինը չխաղաց, քանի որ նման կոշտ խաղում վտանգավոր է նոր վերականգնված ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս բերել>:

Իսկ Զիդանի բացակայության մասին նա ասեց.<Զիդանը առաջին թիմի սպորտային տնօրենն է: Նա մեզ հետ էր ԱՄՆ-ում, սակայն չի կարող ամեն անգամ մեզ հետ լինել , քանի որ թիմը պետք է պատրաստվի մրցաշրջանին, նա զբաղված է Մադրիդում Ռեալի գործերով>:

Իսկ այն հարցին,թե ճի՞շտ է, որ Բենզեման կտեղափոխվի Արսենալ  Մորը պատասխանել է,-<Նման բան չկա , Բենզեման կմնա Ռեալում: Նա հիանալի մարզավիճակում է>:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև