Հավանաբար այս մրցաշրջանը իր համար որոշիչ կլինի: Նա արդեն 2 տարի խաղում է Ռեալում,բայց մշտական վնասվածքները թույլ չեն տալիս նրան ցուցադրել իր որակները: Հիմա արդեն վնասվածքներ չկան և Կական կփորձի ցույց տալ բոլորին, թե ինչի է ունակ: Կական այս տարի առաջին անգամ ԶԼՄ-ների հետ հարցազրույց ունեցավ Ֆիլադելֆիայի հետ հանդիպումից հետո:
<Այս պահին յուրաքանչյուր օր իմ համար շատ թանկ է: Համեմատած անցիալ տարվա հետ ես ինձ հիանալի եմ զգում:Ես կարոտել էի իմ մարզումներին և հիմա փոքրիկ քայլերով կարծես հետ եմ բերում մարզավիճակս>,-ասել է Կական:
Անցիալ մրցաշրջանում նա խաղաց 20 խաղ և խփեց 7 գոլ: Այս ամառա արդեն կային լուրեր , որ նա կլքի թիմը բայց ֆուտբոլիստը հերքում էր այդ տեղեկությունները:
<Ես միշտ ասել եմ և կրկնում եմ,որ կմնամ Մադրիդում: Իմ ընկերները շատ են ինձ օգնում:Այո, շատ լուրեր կան ,որ ես կլքեմ ակումբը, բայց դրանք սուտ են, քանի որ մարզիչը և ղեկավարությունը վստահում են ինձ և ես իմ գործն եմ անում: Մոուրինիոն ասել է,որ ցանկանում է ինձ տեսնել կազմում և այժմ կարևոր ժամանակահատված է, ես պետք է ամենինչ անեմ նրանց հույսերը արդարացնելու համար>,-ավարտել է Կական:
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: