2011/06/02

ՌՈՆԱԼԴՈՒՆ «ՌԵԱԼԻ» ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻ TOP-20-ՈՒՄ`




Ռոնալդուն երկու տարվա ընթացքում կարողացել է խփել 87 գոլ և հիմա ակումբի պատմության լավագույն 20 գոլահարների ցուցակում է: Քսան ֆուտբոլիստների առաջին հորիզոնականում է Ռաուլ Գոնսալես Բլանկոն (323) գնդակներով: Երկրորդ հորիզոնականում Ալֆրեդո դի Ստեֆանոն է (304) գնդակներով: Եռյակը եզրափակում է Կառլոս Ալոնսո Սանտիլյանան (288) խփած գնդակներով:


Սակայն, եթե այս ցուցանիշները բաժանենք նրանց անցկացրած մրցաշրջանների, ապա Ռոնալդուի մոտ ստացվում է 43,5 գնդակ ամեն մրցաշրջանում: Ռաուլի մոտ այդ թիվը հավասար է 20 գոլի ամեն մրցաշրջանում, իսկ Ստեֆանոյի մոտ` 23:
Իհարկե, Ռաուլն ու Ստեֆանոն «Ռեալում» անցկացրել են երկար տարիներ (համապատասխանաբար 16 և 13 մցրաշրջաններ): Սակայն Ռոնալդուն դեռ ունի հնարավորություն բարելավելու իր ցուցանիշները: 13 գոլ է մնացել, րո պորտուգալացին հավասարվի Լուիշ Մոլոուինիի և Ֆերնանդես Մորիենտեսի ցուցանիշներին: Բացի այդ, եթե Ռոնալդուին հաջողվի անցկացնել նույն արդյունավետությամբ մրցաշրջան նաև մյուս տարի, ապա նա կկարողանա հավասարվել Միչելի ռեկոդրին: Դրա համար Ռոնալդուից պահանջվում է խփել 43 գոլ: 


«Ռեալի» ողջ պատմության ընթացքում ամենաշատ գոլ խփած հարձակվողները ըստ հերթականության:


Ռաուլ-323
Ստեֆանո-304
Սանտիլյանա-288
Պուշկաշ- 238
Սանչես- 208
Խենտո-178
Պիրրի-172
Բուտրագենյո-170
Ամանսիո-154
Մայքլ-129
Հիերո-127
Խաուանիտո-121
Պաինո-121
Ռոնալդո-104
Զամորանո-101
Մորիենտես-100
Մոլոունի-100
Բարինագա-93
Պրուդեն-87
Ռոնալդու-87



marca.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև