«Սանտիագո Բեռնաբեուն» Մադրիդի ամենահայտնի վայրերից մեկն է, և վաղվանից սկսած մարզադաշտում գործելու է ասիական նոր ռեստորան, որը ամենամեծն ու լավագույնն է լինելու ողջ Եվրոպայում: Roger Chen խմբի կողմից կառուցված «Զեն Մարկետ» ռեստորանը դառնալու է Մադրիդում ասիական խոհանոցի լավագույն ներկայացուցիչը:«Զեն Մարկետը» կարող է միաժամանակ ընդունել 380 հյուրերի ու զբաղեցնում է 2000 մ2 տարածք: Այն գրավիչ տեղ է, որտեղ լավագույնս ներկայացված են ճապոնական ու չինակած խոհանոցների ամենահամեղ ճաշատեսակները: Ճաշացանկի լավագույն ներկայացուցիչները տապակած բադն ու սուշին են:
Բացի այդ ռեստորանում կարելի է համտեսել ավելի քան 350 ազգային ու միջազգային ճաշատեսակներ:Բայց «Զեն Մարկետի» գրավչությունը միայն համեղ ճաշատեսակներով ու դեպի «Բեռնաբեուի» խոտածածկ նայող 11 առանձնասենյակներով չի եզրափակվում: Ձևավորված նորարար դիզայներ Նաչո Գարսիա Վինուեսայի կողմից` ռեստորանը իր մեջ ներառում է պատմականորեն շատ մեծ նշանակություն ունեցող իրեր, ինչպիսին է, օրինակ, մուտքի մոտ դրված 1000 տարեկան չինական արձանը, Մաո Ցզեյդունի նմանակը չունեցող արձանը, որ գնվել է Պեկինի անտիկ իրերի խանութից, ինչպես նաև բազմաթիվ դեկորատիվ ու զարդարող իրեր:Այսպիսով ակումբը ընդլայնում է իր աշխարհագրությունը ու «Զեն Մարկետ» ռեստորանը ավելացնում է «Բեռնաբեուի» շատ հայտնի ռեստորանների շարքին, որոնց թվում են «Puerta 57»-ը, «Real Cafe Bernabeu»-ն և «Asador de la Esquina»-ն:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: