Սերխիո Կանալեսը ընդգրկվել է «Ոսկե» թիմում, իսկ ակումբը պարգևատրվել է կանտերանոների դեբյուտների համար: «Սանտիագո Բեռնաբեուում» երեքշաբթի կայացել է «Football Draft Awards» 6-րդ մրցանակաբաշխությունը: «Ռեալի» երիտասարդական թիմի յոթ ֆուբտոլիստներ այս մրցաշրջանում իրենց դեբյուտն են նշել հիմնական թիմում: Այս տարի «Ռեալը» ամենաշատն է երիտասարդ ֆուտբոլիստներին հիմնական թիմ հրավիրել: «Ռեալը» հաղթել է Էստրելլա Գալիցիա 0,0% մրցանակը այն բանի համար, որ «Ռեալ Մադրիդի» սան հանդիսացող տաս ֆուտբոլիստներ (Խուան Կառլոսը, Սարաբիան, Ադանը, Մաթեոսը, Մորատան, Ալեքս և Նաչո Ֆերնանդեսները, Թոմաս Մեխիասը, Խոսելուն և Խեսուսը) այս տարի իրենց դեբյուտն են նշել հիմնկանան թիմում: Թիմը նաև ունեցել է ֆուբտլիսնտրեր տարվա «Ոսկե, «Արծաթե» և «Բրոնզե» հավաքականներում: Սերխիո Կանալեսը ներկայացվել է «Ոսկե» հավաքականում որպես կենտրոնական կիսապաշտպան: Նաչոն և Խուան Կառլոսը ներգրավվել են «Արծաթե», իսկ Ալեքս Ֆերնանդեսը, Խեսեն, Սարաբիան և Մորատան «Բրոնզե» հավաքականներում:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: