Խավիեր Էրնանդեսը կամ Չիչարիտոն, ով այժմ հանդես է գալիս անգլիական «Ման. Յունայթեդում», գրավել է «Ռեալի» ուշադրությունը: Սակայն նրա խոսքերից պարզ է դառնում, որ չի պատրաստվում լքել Անգլիան: 22 տարեկան ֆուտբոլիստը անցած ամառվա ընթացքում մեքսիկական «Չիվասից» տեղափոխվեց «Մանչեսթեր»: Մրցաշրջանի ընթացքում նա թողեց հիանալի տպավորություն բոլորի վրա, մասնակցեց 44 հանդիպման, խփելով 20 գնդակ, իր ակումբի հետ դարձավ անգլիայի չեմպիոն, և դեռևս կարող է հաղթել ՉԼ-ն: Չիչարիտոյի գործակալը ասել է «նրա համար ստացվող առաջարկությունները մենք կքննարկենք, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ: «Ռեալը» մեծագույն ակումբ է, բայց «Մանչեսթերն» էլ պակաս չէ»: Նա նշել է նաև, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, և չի կարելի 100 տոկոսով վստահ լինել ինչ որ հարցում:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: