Ռոյստոն Դրենտեի վարձակալության ժամկետը լրանում է հունիսի 30-ին: «Հերկուլեսից» ֆուտբոլիստը վերադառնում է «Ռեալ Մադրիդ», բայց դա կլինի միայն ձևականություն, քանի որ Մոուրինյոն չի տեսնում Դրենտեին իր թիմում: «Ռեալի» ներկայացուցիչները կբանակցեն ֆուտբոլիստի գործակալի հետ, որպեսզի Դրենտեն տեղափոխվի մեկ այլ ակումբ: Թիմը ակնկալում է հոլանդացուն վաճառել իր արձակուրդից վերադառնալուն պես, այսինքն մինչև հուլիսի 11-ը: Դրենտեն միացել է Ռեալին 2007-ին «Ֆեյենորդ» ակումբից: Կիսապաշտպանի համար ակումբը վճարել էր 13մլն.եվրո: Երեք տարի Ռոյստոնը նստեց «Ռեալի» պահեստայինների նստարանին, որից հետո ակումբը որոշեց վարձակալության հիմունքներով նրան տրամադրել «Հերկուլեսին»: Ժոզե Մոուրինյոն փորձում է շատ արագ ազատվել ֆուտբոլիստի ծառայություններից, որովհետև իր թիմում չի տեսնում նրան: Մարզիչը արդեն տեղեկացրել է, որ Դրենտեն չպետք է լինի իր թիմում նոր մրցաշրջանից առաջ:Մասնավորապես Դրենտեի ծառայություններով հետաքրքրված են Իտալական ու Անգլիական ակումբները: Նոր մրցաշրջանում նա հավանաբար դուրս կգա Իսպանիայից:
Marca.com
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: