2011/05/26

ԶԼՄ-ՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՌՈՆԱԼԴՈՒԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Նկարում Ռոնալդուի մայրն է` գրկին Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը:
Կրիշտիանու Ռոնալդուն նորից բողոքել է լրատվամիջոցներից, որոնք կրկին անգամ փորձել են ներխուժել խաղացողի անձնական կյանք: Մասնավորապես կրկին անգամ անօրինականորեն լուսանկարել են Ռոնալդուի փոքրիկին: Եվ այս առիթով Ռոնալդուն Facebook-ի իր էջում գրել է.«Ես բազմիցս զգուշացրել եմ լրատվամիջոցներին, որ չփորձեն խախտել իմ փոքրիկ երեխայի անձեռնմխելիությունը, ում անձը չի հանդիսանում հասարակության սեփականությունը: Բայցևայնպես որոշ մարդիկ սա չեն հասկանում: Անկախ ամեն ինչից որոշ թերթեր նորից հրապարակել են իմ երեխայի ոչ այնքան լավ որակի լուսանկարներ: Ցավում եմ, բայց ես այլևս չեմ կարող սա հանդուրժել ու խնդրել եմ իմ իրավաբաններին դատական գործ հարուցել այն ժամանակ, երբ նման բաներ նորից կրկնվեն: Հուսով եմ, մեղավորները արժանի պատիժ կստանան»:

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև