Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ նա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Ռեալ»: Հիշեցնենք, որ այս շաբաթ Ագուերոն հայտարարել է «Ատլետիկոն» լքելու իր ցանկության մասին: «Ես որոշել եմ գնալ և հուսով եմ, որ ակումբը կշարունակի հարգել իմ որոշումը: Միշտ ցանկալի է, որ լավ ես բաժանվում, դուք հավանաբար ինձ կհասկանաք: «Ռեալ Մադրի՞դ». Ոչինչ չգիտեմ այս ակումբ տեղափոխությանս մասին: Բայց ես կարող եմ տեղափոխվել ցանկացած ակումբ, դեռևս պարզ չէ, թե կոնկրետ որը: Կվերադառնա՞մ արդյոք ես Արգենտինա: Երբևէ դա կլինի, բայց այժմ ես 23 տարեկան եմ և շատ ժամանակ ունեմ Եվրոպայում ելույթ ունենալու համար»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում AS-ը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: