2011/05/31

ԿԱՍԻԼՅԱՍ.«ՎԱԼԴԱՆՈՅԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ԱՄՈԹ Է»`



Ռեալի դարպասապահ Իկեր Կասիլյասը AS պարբերականի հետ քննարկել է Խորխե Վալդանոյի հեռացումը պաշտոնից և «Բարսելոնայի» հաղթանակը ՉԼ-ում:
Ի՞նչ դրական և բացասական կողմեր այս տարի առաջացրեց Մոուրինյոն: 
Փոփոխությունն այն է, որ մեզ նա հաղորդել է իր ձեռագիրը բոլոր երեք տարբեր մրցաշարարերում: Պետք է առաջին հերթին մյուս տարի հասնենք Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: 
Արդյո՞ք արժանի էր այս հաղթանակին «Բարսելոնան»
Ես կարծում էի, որ կիսաեզրափակչում «Մադրիդի» և «Բարսելոնայի» միջև կլինի երկու լավագույն խաղեր, բայց այդպես չեղավ: Կարծում եմ, նրանք լիովին արժանի էին տիղոսին: 
Կա՞ լարվածություն «Բարսելոնայի» խաղացողների ու Ձեր միջև Կլասիկոներից հետո: 
Այն չափից շատ էր «Բարսա»-«Մադրիդ» խաղից հետո, քանի որ երկուսն էլ իրենց շահերն էին պաշտպանում: 
Մենք կտեսնե՞նք նորից Մոուրինյո- Վալդանո հակամարտություն
Նրանք երկու մարդիկ են, որոնք սիրում են Մադրիդը: Այդ որոշումը հեշտ չէր: Խորխեն թողեց Մադրիդը. դա ուղղակի ամոթ է: Ես ոչ Մոուրինյոն եմ, ոչ էլ Ֆլորենտինոն, որ որուշումներ կայացնեմ: 
Ի՞նչ եք կարծում. ձեզ պե՞տք է Կունը
Ես հասկանում եմ, որ հիմա ավելի շատ են խոսում դրա մասին: Բարեբախտաբար, մարզիչը կարող է ապավինել ինձ հաջորդ մրցաշրջանում, իսկ այն մարդիկ, որ գալու են, հուսով եմ, կբարելավեն մեր խաղը: Սա շատ լավ մրցաշրջան էր, հաջորդ տարի մենք ցանկանում ենք բարելավել այն:
Կուզենայի՞ք շաբաթ օրը լինել «Բարսելոնայի» փոխարեն:
Իհարկե, հաղթողի դերում լինելը միշտ էլ ցանկալի է: Խաղը հեռուստացույցով դիտելիս որոշակի նախանձ ես զգում, բայց սա ֆուտբոլ է: Ես ուրախ եմ այն մարդկանց համար, ում ճանաչում են երկար ժամանակ, քանի որ նրանք դրան արժանի էին:
Դուք ուզու՞մ եք խաղալ «Բարսելոնայի» պես:
«Ռեալը» չի նախանձում «Բարսելոնային»: Դաշտ են դուրս գալիս երկու թիմեր, որոնց միջև կարգերի տարբերություն չկա, ուղղակի մեկի մոտ խաղը լավ է ստացվում, մյուսի մոտ` ոչ: Շատ է եղել նաև, որ թիմը լավ է խաղացել, բայց պարտվել է, օրինակ աշխարհի առաջնության Իսպանիա-Շվեյցարիա խաղը: Բայց դրանից հետո կարևոր են միայն հաղթանակները, իսկ «Բարսան» հաղթեց, ուրեմն արժանի էր:
Բայց կարո՞ղ ենք արդյոք ասել, որ հաղթեց ֆուտբոլը:
Հաղթեց խաղը, հաղթեց թիմը: Ես խաղից առաջ ուզում էի տեսնել լավ խաղ, ու կարծում եմ, որ մենք այն տեսանք: Խաղում էին երկու տարբեր թիմեր` Իսպանիայի ու Անգլիայի չեմպիոնները: «Բարսան» ավելի լավ էր տնօրինում գնդակը, ավելի շատ հարվածներ կատարեց ու ավելի շատ գոլ խփեց, ինչի արդյունքում էլ հաղթեց:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև