2011/05/30

Ալտինթոփ. <Ցույց կտամ երկրպագուներին , թե ինչի եմ ունակ>


«Ռեալի» նորեկներից մեկը` Համիդ Ալթինթոփը, հարցազրույց է տվել AS-ի լրագրողին:Դուք ունիվերսալ ֆուտբոլիստ եք: Ի՞նչ եք կարծում, դա օգնե՞ց Ձեր տեղափոխմանը Մադրիդ: Մոուրինյոն բարձր է գնահատում ձեր որակները:
Չեմ ցանկանում եսասերի տպավորություն թողնել, բայց կարծում եմ, ես մի ֆուտբոլիստ եմ, որին բոլոր մարզիչներն էլ կցանկանային ունենալ իրենց թիմում, հատկապես սպորտի մասին իմ գիտելիքների և իմ խաղային դիրքի համար: Զարմանալի է, որ դուք նախորդ մրցաշրջանում գրեթե չխաղացիք «Բավարիայի» կազմում, բայց արդեն պայմանագիր եք կնքել «Ռեալի» նման մեծագույն ակումբի հետ:
Ես վատ խոսքեր չեմ ասի Վան Գալի հասցեին, բայց կասեմ, որ նա մի քանի հարցերում սխալ էր, ինձ խաղաժամանակ չտրամադրելու հարցում նույնպես: Ես պրոֆեսիոնալ եմ և կարող եմ հարմարվել բոլոր իրավիճակներին: Ես երբեք չեմ դժգոհում թիմի խաղաոճից: Կարծում եմ, Վան Գալը ինձ խաղաժամանակ պետք է տրամադրեր: Ի՞նչ եք մտածում ձեր հաջորդ մարզչի` Մոուրինյոյի սիրած խաղաոճի մասին:
Չեմ ցանկանում խոսել Մադրիդի մասին: Դա կանեմ այն ժամանակ, երբ տեղի կունենա իմ պաշտոնական շնորհանդեսը որպես «Ռեալի» ֆուտբոլիստ: Բայց ես դժգոհելու առիթ չունեմ: Ես ուրախ եմ: Չե՞ք վախենում, որ Մադրիդում նույնպես կարող եք քիչ խաղաժամանակ ստանալ:
Ոչ, ես կարծում եմ ամեն-ինչ լավ կլինի: Հիմա միայն մտածում եմ թիմին հաջորդ մրցաշրջանում օգնելու մասին: Դուք խոսե՞լ եք Մոուրինյոյի հետ:
Այո, մի քանի անգամ: Եվ հստակ կարող եմ ասել, որ դա իր դերը ունեցավ իմ տեղափոխության հարցում: Չնայած դրան, որ դուք հիմա գտնվում եք Թուրքիայում և մասնակցում եք Ձեր հավաքականի հավաքին, այնուամենայնիվ դուք դեռ մեջքի վնասվածք ունեք: Ի՞նչ եք կարծում, դա լու՞րջ է:
Ոչ, ես չգիտեմ կխաղամ հաջորդ ուրբաթ Բելգիայի դեմ, թե ոչ, բայց ամեն-ինչ նորմալ է: Հիմա անհամբեր սպասում եմ այն պահին, թե երբ առաջին անգամ պետք է «Բեռնաբեու» դուրս գամ:Օզիլ, Շահին, Ալտինթոփ... Հետաքրքիր է, Մադրիդում երբեք այսքան թուրքազգի խաղացողներ չէին եղել:
Շատ հաճելի է Մադրիդում խաղալ նման ֆուտբոլիստների հետ: Նրանք մեծ ֆուտբոլիստներ են, նաև նրանք Գերմանիայի պատմության կրողն են: Մենք ավելի մանրամասն կխոսենք ձեր պաշտոնական ներկայացման ժամանակ, բայց կխնդրեինք, որպեսզի Ձեր առաջին խսոքը ուղեիք «Ռեալի» երկրպագուներին:
Թող նրանք վստահ լինեն, որ հաջորդ մրցաշրջանի ընթացքում ես ցույց կտամ, թե ինչերի եմ ընդունակ: Հուսամ, նրանց չեմ հուսահատեցնի:



Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև