Աշխարհի կրկնակի չեմպիոն բրազիլացի Ռոնալդոն, ով իր հայրենիքում հայտնի է որպես Լուիս Նազարիո դա Լիմա, իր նորամուտն է նշել կինոյի ասպարեզում, հաղորդում է Gazeta.ru-ն: Վերջերս սկսվել են Open Road ֆիլմի նկարահանումները, որտեղ ֆուտբոլիստը հանդես է գալու դրվագային դերում: Թեև Ռոնալդոն մարմնավորելու է բանկի կողոպտիչի կերպարը, այնուամենայնիվ, նա կարող է սիրվել հեռուստադիտողների կողմից ֆիլմի հերոսներից ոչ պակաս: Գլխավոր դերերում հանդես կգան Էնդի Գարսիան, Ջուլիետ Լյուիսը և Կամիլա Բելը, ով շատ մտերիմ է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ: Ժամանակին լուրեր էին պտտվում, որ այս երկու գեղեցկուհիների միջև շատ մտերիմ հարաբերություններ են, ավելի մտերիմ, քան ընկերական… Սակայն դրանք պարզապես ասեկոսեներ էին, իսկ Կամիլան նույնիսկ սիրավեպ սկսեց դերասան Ջորջ Քլունիի հետ, որը, թերևս, երկար չտևեց: Իսկ այժմ Ռոնալդոն, ով հայտնի է հակառակ սեռի ներկայացուցիչների հանդեպ իր հատուկ համակրանքով, հիանալի հնարավորություն ունի նվաճել Կամիլայի սիրտը: Իսկ ֆուտբոլից հասկացող գեղեցկուհու համար նման մեծության հետ ծանոթությունը կարող է բավական հետաքրքիր լինել:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: