«Բլանկոսները» ներկայիս իրավիճակը հանդարտեցնելու համար պատրաստ են «Ատլետիկոյին» տրամադրել իր հարձակվողներից մեկին: Սերխիո Ագուերոն չի բացառում, որ իր ապագան կարող է կապվել «Ռեալի» հետ: Ֆուտբոլիստը ներկայումս գտնվում է Արգենտինայում, ուր նախապատրաստվում է Ամերիկայի գավաթի 2011 թվականի խաղարկությանը: Նա հստակ պատասխան կտա գավաթի ավարտից հետո: Կունին օդանավկայանում հանդիպել են ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնց 22 ամյա հարձակվողը ասել է, որ «Ատլետիկոն» ամեն կերպ փորձում է իրեն պահել ակումբում և նույնիսկ 2 տարվա պայմանագիր է առաջարկում տարեկան 9 մլն. եվրո աշխատավարձով: Ինչպես չորեքշաբթի հայտնեց Marca պարբերականը, Ագուերոն հաջորդ մրցաշրջանը ցանկանում է սկսել «Ռեալի» մարզահագուստով: Սակայն ակումբի ղեկավարությունը իր հերթին չի պատրաստվում մեծ գումարներ ներդնել ֆուտբոլիստին գնելու համար: Արգենտինայի հավաքականի երիտասարդ հարձակվողի հետ կապված բարդ իրավիճակը կարող է հեշտ լուծում ստանալ, քանի որ «Ռեալը» կարող է ֆուտբոլիստի փոխարեն իր սկզբունքային թշնամուն փոխանցել Բենզեմային կամ Իգուաինին:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: