Լեոնարդոյի «Ինտերը» միանում է մյուս երկու մեծ ակումբների` «Միլանին» և «Յուվենտուսին», որոնք հետաքրքրվում են Լասով: Լասը երեքշաբթի` մայիսի 25-ին հայտարարել էր, որ ցանկանում է այս ամռանը լքել թիմը: Նա համոզված էր, որ իր շանսերը շատ քիչ են Մոուրինյոյի թիմում, հատկապես այն պարագայում, որ թիմը այս տարի արդեն ձեռք է բերել երեք կիսապաշտպանի և դեռ կարող է գնել ուրիշների: «Ինտերը» մտածում է, որ Լասսը կլինի Ուեսլի Սնեյդերի խաղընկերը խաղադաշտում և իր ֆիզիկական ուժով կուժեղացնի դաշտի կենտրոնը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստով հետաքրքրվում են նաև Իտալական «Միլանն» ու «Յուվենտուսը», և դրանով իսկ պարզ է դառնում, որ Լասը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Սերիա Ա:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: