“Արսենալի” գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ իր ակումբը շատ ակտիվ է լինելու տրանսֆերային շուկայում, ինչպես նաև հայտարարել է, որ հետարքրվում է “Ռեալի” հարձակվող Կարիմ Բենզեմայի ծառայություններով: Ֆրանսիացին ավարտված մրցաշրջանում 48 հանդիպում է անցկացրել և 26 գոլ խփել, բայց նա այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ մադրիդյան թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Բենզեմայի տրանսֆերը գնահատվում է 35մլն ֆունտ: “Բենզեմայի տեղափոխությունն ինձ անհնարին չի թվում, - Վենգերի խոսքերն է մեջբերում The Sun-ը, - նրա խաղը ինձ դուր է գալիս: Կարիմը արագ է շարժվում, կարող է լավ համագործակցել խաղընկերների հետ և որ ամենակարևորն է` անհատապես շատ ուժեղ է: Ես Բենզեմային թոփ-մակարդակի ֆուտբոլիստ եմ համարում”: Նաև Վենգերը մտադիր է պահել թիմում Գայեկ Կլիշիին, ում պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց և ում ծառայություններով հետաքրքրված են “Ինտերը” և “Բավարիան”:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: