«Ռեալի» կազմում իմ դեբյուտը նշեցի 5 տարի առաջ՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղում: Հիշում եմ, որ խաղի երկրորդ կեսն էր, մարզվում էի Ռոնալդոյի հետ: Շատ յուրահատուկ պահ էր ինձ համար»,-խոստովանել է բրազիլացին:
«Ռեալի» կազմում Մարսելոն իր դեբյուտը նշել է 2007թ. հունվարի 7-ին, «Ռիասոր» մարզադաշտում: Այդ օրվանից 5 տարի անց Մարսելոն դարձել է իր թիմի կարևոր խաղացողներից և աշխարհի լավագույն եզրայիններից մեկը: «Շատ բան եմ սովորել այստեղ: Այս մարզաշապիկը կրելու առաջին իսկ օրվանից կարծես երազի մեջ լինեմ, քանի որ իրականացել է իմ մեծ երազանքը»:
5 տարի առաջ այս օրը Մարսելոն իր առաջին խաղն անցկացրեց «Ռեալի» մարզաշապիկով: Բրազիլացին լավ է հիշում այդ օրը. «Դեպորտիվոյի» դեմ էին խաղում՝ «Ռիասոր» մարզադաշտում: Հիշում եմ, որ խաղի երկրորդ կեսն էր, մարզվում էի Ռոնալդոյի հետ: Շատ յուրահատուկ պահ էր ինձ համար: Խաղադաշտ դուրս եկա փոխարինելով Միչել Սալգադոյին: Երբեք չեմ մոռանա այդ պահը: Երիտասարդ էի, ամբողջ ընտանիքս հետևում էր այդ խաղին՝ անհամբեր սպասելով իմ դեբյուտին: Անհավատալի պահեր էին»:
«Ռեալի» մարզաշապիկով 186 հանդիպում անցկացնելուց հետո բրազիլացին ամփոփում է այս 5 տարիները. «Շատ բան եմ սովորել այստեղ: Այս մարզաշապիկը կրելու առաջին իսկ օրվանից կարծես երազի մեջ լինեմ, քանի որ իրականացել է իմ մեծ երազանքը: Այնքան մարդիկ են երազում կրել Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը: Հպարտ եմ, որ կարողացել եմ հասնել այս ամենին, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ երջանկություն, բերկրանք պարգևել մեր երկրպագուներին»:
2009թ. փետրվարի 15-ը նույնպես հիշարժան է Մարսելոյի համար, քանի որ առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ «արքայական» թիմի կազմում: «Առաջին գոլս «Սպորտինգի» դեմ խաղում էր: Բնականաբար, յուրահատուկ գնդակ էր ինձ համար: Գոլը նվիրեցի երեխայիս, որը դեռ նոր պետք է ծնվեր, և ամբողջ ընտանիքիս»:
Մարսելոն «Սանտիագո Բեռնաբեու» եկավ 18 տարեկանում և հիմա 23-ամյա բրազիլացին դարձել է թիմի երրորդ ավագը. «Ռեալ» տեղափոխվելու առաջին օրվանից ջանք չեմ խնայել հաջողության հասնելու համար և հուսով եմ՝ հաջողություններս դեռ շարունակվելու են: Արդեն 5 տարի է, ինչ «Ռեալում» եմ, երանի դեռ երկար խաղամ այստեղ: Կարծում եմ՝ շատ եմ հասունացել այս թիմում: Շատ առումներով աճել եմ: Դա նաև խաղընկերներիս ու մարզչիս շնորհիվ է, քանի որ նրանց օգնությամբ եմ բարելավում խաղս: «Ռեալի» մարզաշապիկը կրելը միայն մեծ պատիվ է ցանկացած ֆուտբոլիստի համար: Բացի այդ, «Ռեալի» երրորդ ավագը լինելը ոչ պակաս մեծ պատիվ է»:
Վերջում Մարսելոն խոսեց նաև «Գրանադայի» դեմ այսօրվա խաղի մասին. «Ռեալի» դեմ խաղացող թիմերը միշտ եռանդ չեն խնայում խաղադաշտում: Մենք նույնպես կանենք հնարավոր ամեն բան կարևոր երեք միավորները վաստակելու ու առաջատարի դիրքերը պահպանելու համար: Մեզ համար շատ կարևոր է նաև, որ մեր խաղը դիտող ցանկացած երկրպագու հաճույք ստանա իր սիրելի թիմի խաղից: Փորձում ենք ուրախացնել մեր երկրպագուներին»:
Realmadrid.com
Realmadrid.am
No comments:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: