
Արքայական ակումբը ցանկանում է իր միլիոնավոր երկրպագուներին շնորհավորել Սուրբ ծննդյան ու Ամանորի կապակցությամբ:
Ռոնալդու - «Մաղթում ենք ուրախ Սուրբ Ծնունդ և մենք կպահենք մեր աշխատասիրությունը, որպեսզի հաջողություն բերենք ակումբին»:
Պեպե - «Ցանկանում եմ քաջ առողջություն ու երջանկություն բոլոր մադրիդիստներին Նոր տարվա ընթացքում»:
Կոենտռաու - «Ես ցանկանում եմ, որ երջանիկ անցկացնեք տոները: Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի շատ հաջողակ»:
Հերթը իսպանացիներինն էր.
Ալոնսոն, Արբելոան, Կալյեխոնը, Ալբիոլն ու Գրաներոն արտահայտեցին իրենց ցանկությունը. «Բոլոր Մադրիդիստները ուրախ անցկացնեն տոներն իրենց ընտանիքներում: Մենք ցանկանում ենք, որ 2012 թվականը շատ հաջողակ լինի ձեր համար»:
Իգուաինն, ով նախորդ տարում ծանր վնասվածք ստացավ և լիակատար ապաքինվեց ամռանը ասաց. «Բոլորն էլ ցանկանում են զերծ մնալ վնասվածքներից, որպեսզի շարունակ կարողանան պահել լավ մարզավիճակն ու ակումբին տան այնքան տիտղոսներ, որքան հնարավոր է»:
Բրազիլացիներ Կական ու Մարսելոն ասեցին. «Հուսամ բոլորդ էլ երջանիկ կլինեք տոներին և Նոր տարում», իսկ Մարսելոն ավելացրեց. «Շնորհավոր ՍուրբԾնունդ և Նոր՝ 2012 թվական»:
Խեդիրան ասաց. «Հուսամ 2012-ը ավելի հաջողակ կլինի, քան նախորդ տարին»: Օզիլն էլ ասաց. «Շնորհավորում եմ Մադրիդի «Ռեալի» բոլոր երկրպագուներին»:
Ֆրանսիացիները նույնպես կիսվեցին ցանկություններով. «Ես ցանկանում եմ ուրախ Նոր տարի բոլոր երկրպագուներին»,- ասաց Բենզեման: Վարանեն ու Լասը համաձայնվեցին. «Շնորհավոր բոլորի Նոր տարին: Ցանկանում ենք ձեզ քաջ առողջություն»:
Թուրք ֆուտբոլիստներն էլ ասեցին. «Մենք հավատացնում ենք ձեզ, որ այս տարի ձեզ հաջողություններ են սպասվելու»,- ասաց Նուրի Շահինը, իսկ Ալթինտոփն էլ ավելացրեց. «Ցանկանում եմ, որ վայելեք 2012 թվականը»:
Կարվալյուն ասաց. «Հաճելի արձակուրդ եմ մաղթում և ուրախ 2012 թվական»: Ադանն էլ իր հերթին ասաց. «Ցանկանում եմ բոլորիդ ուրախ Նոր տարի և որ ձեր բոլոր երազանքներն ի կատար ածվեն»:
Եվ վերջապես իրենց ցանկություններն արտահայտեցին Աիտոր Կարանկան ու Խոսե Մորաիսը, ֆիթնեսի մարզիչ Ռուի Ֆարիան ու դարպասապահների մարզիչ Սիլվինյո Լոուրոն: Նրանք ցանկացան երջանիկ Նոր տարի:











Realmardrid.com
Realmadrid.am
No comments:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: