«Այաքսի» ներկայիս մարզիչ Ֆրան դե Բուրն ասել է, որ ուրախ կլիներ Կիվուին իր թիմում տեսնել: Նա տեղյակ է, որ ռումինացու համար պայքարում է նաև Մադրիդի «Ռեալը»:
Իտալիայի ամենահայտնի պարբերականը՝ "La Gazzetta Dello Sport"-ը հավաստիացնում է, որ ինչպես «Այաքսի», այնպես է «Ռեալի» ղեկավարությանը հետաքրքրում է Կրիստիան Կիվուի ծառայությունը: Դե Բուրն ասել է. «Հետաքրքիր է, արդյո՞ք «Ռեալի» հետաքրքրությունը լուրջ է: Մենք ցանկություն ունենք նրան վերադարձնել իր հին տունը»:
Կիվուն, ով նախկինում հանդես է եկել «Ռոմայում» ու «Այաքսում», այժմ երեսունմեկ տարեկան է և «Ինտերի» հետ պայմանագիրն ավարտում է 2012 թվ. հունիսին: Նրա տրանսֆերային արժեքը ձմռանը կկազմի ութ մլն եվրո, սակայն եթե նա մնա «Ինտերում» մինչև ամառ, ապա դրանից հետո թիմը կփոխի անվճար: Այսինքն, եթե «Ռեալը» ցանկանա ձմռանը ձեռք բերել նրան, ապա ստիպված կլինի գումար վճարել:
Նա շատ ունիվերսալ է ու կարող խաղալ երեք տարբեր դիրքերում՝ կենտրոնական պաշտպան, ձախ պաշտպան ու հենակետային կիսապաշտպան: Նա երկու մրցաշրջան անցկացրել է Մոուրինյոյի «Ինտերում» և Մոուրինյոն վստահ է Կիվուի հարցում: Մոուրինյոն իր ղեկավարած նախկին թիմերից փորձառու պաշտպան բերել է ևս մեկ անգամ: Խոսքը Կարվալյուի մասին է:

realmadrid.am
As.com

No comments:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: