«Գրանադայի» դեմ խաղում վնասվածք ստանալու արդյունքում Կարիմ Բենզեման աջ սրունքոսկրի ուժեղ ցավեր էր զգում:
Երեկ ֆրանսիացի հարձակվողը բուժզննում անցավ, և պարզվեց, որ ցավերի պատճառը աջ սրունքոսկրին ստացած հարվածն է եղել: Մոուրինյոն պետք է որոշի «Մալագայի» դեմ խաղին Բենզեմայի մասնակցության հարցը: Պորտուգալացի մարզիչը կարող է խնայել նրան, թողնել Մադրիդում, որպեսզի լիարժեք պատրաստ լինի հաջորդ խաղին: Բայց կարող է նաև հայտավորել, թիմի հետ տանել Մալագա, որպեսզի բարդությունների դեպքում այլընտրանքային տարբերակ ունենա պահեստայինների նստարանին:
Թիմի վերջին խաղում Բենզեման ստիպված եղավ փոխարինվել 53-րդ րոպեին, քանի որ ուժեղ հարված էր ստացել աջ սրունքոսկրի ներքին հատվածին: Հարվածը ստացել էր առաջին խաղակեսում, բայց ֆրանսիացին շարունակեց խաղալ մինչև իր երկրորդ գոլը խփելը, ինչից հետո հասկացավ, որ ցավերն այլևս թույլ չեն տալիս օգնել իր թիմին: Բենզեմային փոխարինեց Կալյեխոնը:
Մոուրինյոյից է կախված «Լա Ռոսալեդայում» կայանալիք խաղին Բենզեմայի մասնակցությունը, բայց կարելի է վստահ նշել, որ ֆրանսիացին պատրաստ կլինի Լա լիգայի հաջորդ տուրի խաղին, ինչպես նաև Արքայական գավաթի ենթադրական կլասիկոյին: Հենց սա է անհանգստացնում թիմի երկրպագուներից շատերին: Բենզեման հիանալի մարզավիճակում է, օգտակար է թիմին, և կլասիկոյին նրա բացակայությւոնը շատ ցավալի կլիներ: Հիմա «Ռեալի» երկրպագուները կարող են հանգիստ շունչ քաշել:
Realmadrid.am
AS.com
AS.com
No comments:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: