Այսօր տոնական օր է Մարսելոյի համար. այսօր նրա՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու հինգերորդ տարին է լրանում: Մարսելոն ու Վառանեն «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվեցին իրենց տեսակետներով՝ կապված խաղի հետ:
Մարսելո. «Ուզում եմ մնալ այստեղ շատ երկար ժամանակ: Ես միշտ ինքնաբավարարված եմ զգում՝ խաղալով այստեղ, և այսօր շատ հատուկ օր է ինձ համար՝ չհաշված մեր տարած հաղթանակը: Ես իմովսանն աշխատում եմ բոլոր մարզումների ու խաղերի ժամանակ, քանի որ ես հպարտանում եմ, որ կրում եմ այս մարզաշապիկը:
Այսօրվա հաղթանակը կարևոր էր: Մենք գիտեինք՝ ինչպես էր պետք դիմադրել: Մեր՝ Արքայական գավաթի խաղը, որը խաղալու ենք «Մալագայի» դեմ, բարդ է լինելու, և մենք պետք է բավականաչափ հանգստանանք, որպեսզի կարողանանք հաղթանակին վայել խաղ խաղալ ու անցնել հաջորդ փուլ»:
Վառանե. «Ես ուրախ եմ, որ խաղում եմ ու լավ խաղ ցուցադրում: Սերխիոն լավ խաղացող է, և մենք հասկանում ենք միմյանց կատարելապես: Ես հուսով եմ՝ այստեղ կլինեմ որպես կենտրոնական պաշտպան մոտակա տասը տարվա ընթացքում, և այն, ինչ Մոուրինյոն կասի, իրականություն կդառնա: Մարզիչն օգնում է ինձ բարելավվել ու կատարելագործվել: Նա գիտի, թե երբ պետք է ինձ խաղացնի: Կենտրոնական պաշտպանի դիրքը թույլ չի տալիս որևէ սխալ գործել: Դա բարդագույն դիրք է, բայց ես փորձում եմ բարելավվել իմ թիմակիցների օգնությամբ»:
Realmadrid.com
Realmadrid.am
No comments:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: