Pages

2012/01/04

Բենզեմայի և Ալբիոլի հետխաղյա մեկնաբանությունը


Կարիմ Բենզեման խփեց «Մալագայի» դեմ հաղթական գոլը: Ֆրանսիացի հարձակվողը և Ռաուլ Ալբիոլը խաղից հետո խոսեցին լրագրողների հետ: 

Բենզեմա.
«Առաջին խաղակեսը դժվար էր: Ես տոնեցի իմ գոլը Իգուաինի հետ, քանի որ մենք երկուսս էլ հարձակվողներ ենք և զգացողությունը նույնն է: Ինչ բնութագրում էլ, որ թիմն ունենա, այն մարտական ոգի է և հենց այդ պատճառով էլ մենք ամեն հնարավոր բան արեցինք 2-րդ խաղակեսում: Հաղթանակը մեզ դժվարությամբ տրվեց»:

Ալբիոլ.
«Յուրաքանչյուր տարի առաջին խաղերը միշտ վտանգավոր են լինում և շատ դժվար է հարմարվել Սուրբ Ծննդյան հանգստից հետո: Մենք մեր իսկ հարկի տակ պարտվում էինք 2:0 հաշվով, բայց մենք սթափվեցինք և կարողացանք հավաքվել 2-րդ խաղակեսում: Մենք ավարտեցինք խաղը 3:2 հաշվով` ապացուցելով, որ մենք պայքարել գիտենք: Երկրպագուները նույնպես շատ աջակցեցին մեզ»:

«Մենք կարծում էինք, որ կպարտվեինք, բայց 1-ին գոլից հետո մեծ վստահություն ձեռք բերեցինք: «Մալագայի» հետ ոչ-ոքին բավական կլիներ հաջորդ փուլ դուրս գալու համար, սակայն մենք մտադիր էինք հաղթել»:
«Մենք կցանկանայինք կատարյալ խաղ ցույց տալ ամբողջ հանդիպման ընթացքում, սակայն այդպես չստացվեց, քանի որ դա մեր առաջին հանդիպումն էր 2012-ին: Մենք այժմ պետք է մտածենք «Գրանադայի» հետ մեր հաջորդ խաղի մասին և ուղղենք այն բոլոր սխալները, որ կատարել ենք խաղի ընթացքում»:
Realmadrid.com
Realmadrid.am

No comments:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: