Ժոզե Մոուրինյոն «Մալագայի» դեմ խաղից հետո հիասթափված էր այն բանից, թե ինչպիսի ցանկությամբ էին դուրս եկել իր թիմը խաղադաշտ, և գոհեր, որ հանդերձարանում հնչեցրած բառերը ազդել էին տղաների վրա:
Դուք ավելի շատ մտահոգված եք թիմի կատարած սխալներից, թե՞ գոհ եք, որ երկրորդ խաղակեսում նրանք արձագանքեցին ձեր խորհուրդներին, և կարողացան վերջնական հաջողության հասնել:
Մեկը մյուսի հետ կապված է: Առաջին խաղակեսում շատ անհավաք էին գործում տղաները՝ սխալները մեկը մյուսի ետևից: 2 բաց թողնված գնդակ կոպիտ սխալների պատճառով: 2-րդ խաղակեսը առաջինի հակառակ պատկերն էր: Տղաները հավաքվեցին և սկսեսին մաքրել այն սխալները, որոնք կային առաջին կեսում: Երկրպագուները նույնպես աջակցեցին շատ լավ կերպով:
Ինչպե՞ս կբացատրեք նման արձագանքը 2-րդ խաղակեսում:
Հարցրեք ֆուտբոլիստներին, նրանք ավելի լավ գիտեն: Մենք առաջին հերթին փոխեցինք մեր մոտեցումը, այնուհետև ավելի տեմպային ֆուտբոլ սկսեցինք խաղալ: Եթե կարողանում ենք այնպես խաղալ ինչպես հանդիպման երկրորդ կեսում, ինչու չցուցադրել այդպիսի հանդիպում ամբողջ 90 րոպեների ընթացքում: Տանը խաղալիս պետք է առաջին հերթին դարպասը անառիկ պահել, այնուհետև գոլեր խփել: Չնայած երկրորդ խաղակեսի լավ խաղին, այնուամենայնիվ հաշիվը շատ փոփոխական է:
Ի՞նչ տեղի ունեցավ Ռույ Ֆարիեի հետ:
Սովորաբար չի կարելի խոսել մրցավարներից: Սակայն երբ տեսնում ես, որ լիովին սխալ է ապա կարելի է քննադատել նրան: Սերխիո Սանչեսը ամենակոպիտ խախտումներից մեկը կատարեց, անկասկած այդ խախտումը արժանի էր կարմիր քարտին:
Դուք կարող ե՞ք տալ մի քանի ֆուտբոլիստների անուներ, որոնց կառանձնացնեիք:
Ոչ: Ես նրանց պարզապես ասացի, որ շատ հիասթափված եմ և եթե լիներ հնարավորություն, ապա բոլորին էլ կփոխարինեի: Ես կատարեցի 3 փոփոխություն առաջին կեսից հետո, սովորաբար այդպիսի բան անում եմ, ծայրահեղ վիճակներում: 3 փոխարինված ֆուտբոլիստները ավելի վատ չէին խաղում քան մյուսները, սակայն այդ պահին թիմի համար այդպես էր պետք:
Հավաքվածության բացակայությունը գալի՞ս է արձակուրդից նոր վերադառնալու պատճառով:
«Մալագան» խաղաց իր խաղը: Ես չեմ կարող զրկել նրանց այդ գնահատականից: Իմ թիմը պարզապես հիվանդ էր՝ արձակուրդ... հանգիստ... Հանգիստը խանգարում է մեզ, ոչ մեկ կենտրոնացած չի թիմի վրա: Բայց հիմա կարծես ամեն բան իր տեղը կընկնի:
Ռիսկային է կատարել 3 փոփոխություն միանգամից, երբ հնարավոր է ստանալ վնասվածքներ:
Եթե անգամ մնայինք 10 հոգով, ես, միևնույն է, կնախընտրեի այս տարբերակը: Պետք է դիմել ռիսկի, որ հասնես հաղթանակների: Եթե հանկարծ վնասվածք լիներ և 10 հոգով մնայինք, ապա As-ի կամ Marca-ի առաջին է էջում գրված կլիներ. «Մոուրինյոն հիմար է»:
Realmadrid.am
As.com
No comments:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: