Pages

2011/12/30

Ռեալը պատրաստվում է Մալագայի հետ խաղին

Տոնական արձակուրդներից հետո կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 23 ֆուտբոլիստ: Օրվա նորեկը Ռիկարդու Կառվալյուն էր:
«Արքայական» թիմը Ciudad del Real Madrid-ում վերսկսեց մարզումները՝ 8 աձակուրդային օր վայելելուց հետո: Տարին ավարտելով Արքայական գավաթի շրջանակներում տարած խոշոր հաշվով հաղթանակով՝ «Ռեալը» սկսել է նախապատրաստվել նույն մրցաշարի 1\8 եզրափակչի առաջին խաղին: Մարզումն անցավ հիանալի մթնոլորտում: Օրվա լավ նորությունն այն էր, որ թիմին միացավ Ռիկարդու Կառվալյուն: Իսկ Սերխիո Ռամոսը անհատական վերականգնողական աշխատանքներ է տանում:
«Ռեալը» պատրաստվում է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք «Մալագայի» դեմ հանդիպմանը: Առաջին մարզմանը մասնակցում էին 23 ֆուտբոլիստ՝ 22-ը առաջին թիմից և կանտերանո Թոմաս Մեխիասը:
Մարզումն անցավ երկու խմբով: Առաջինում աշխատում էին դաշտային 20 ֆուտբոլիստ, որոնք Ռուի Ֆարիայի գլխավորությամբ գնդակին դիպչելուց առաջ բազմազան նախավարժանքներ էին կատարում: Հետո այս նույն խումբը բաժանվեց ևս երկու խմբի՝ կատարելով փոխանցումներին, արագության, դիրքի փոխոխության և այլ վարժություններ:
Երկրորդ խումբը կազմում էին «Ռեալի» երեք դարպասապահները՝ Կասիլյասը, Ադանն ու Մեխիասը: Նրանք, սովորականի պես, աշխատում էին Սիլվինյո Լոուրոյի գլխավորությամբ: Ընդհանուր մարզմանը չմասնակցեց Սերխիո Ռամոսը, որը անհատական ծրագրով է մարզվում հնարավորինս շուտ վնասվածքից ապաքինվելու համար:
Realmadrid.am
Realmadrid.com

No comments:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: