Այս կարծիքի համար հիմք է հանդիսացել Մոուրինյոյի՝ մի օր Անգլիա վերադառնալու ցանկությունը:
Գերմանացիները հավաստիացնում են, որ վերը նշված փաստը դռներ է բացելու Լյովի համար:
Լյովը վերջերս արժանացել է Գերմանիայի «2011-ի Տարվա մարդ» կոչմանը:
Յոախիմ Լյովը ի վերջո պետք է մարզի որևէ գրանդ ակումբ, և զարմանալի չի լինի, եթե նա ստանձնի «Ռեալի» ղեկը: Գերմանական մամուլը հենց Լյովին է տեսնում Ժոզե Մոուրինյոյին փոխարինողի դերում: «Մարկայում» հրապարակված նյութերից մեկում նշված էր, որ Գերմանիայի ազգային հավաքականի մարզիչը համակրանք է վայելում «արքայական» ակումբի ղեկավարարության շրջանում: Սա նույնպես առիթ է հանդիսացել նման կարծիքի բարձրաձայնման համար:
Գերմանիայի այնպիսի հայտնի լրատվամիջոցներ, ինչպիսիք են “Kicker”-ն ու “Bild”-ը, մեջբերել են, որ Մոուրինյոն ցանկություն է հայտնել մի օր վերադառնալ Անգլիայի առաջնություն:
“Bild”-ը հիշեցրել է նաև Լյովին ուղղված Մոուրինյոյի գովասանքի խոսքերը. «Յոախիմ Լյովը գերազանց աշխատանք է կատարում: Գերմանիայի հավաքականը որակյալ թիմ ու ապացուցում է, որ մեծ նպատակներ ունի: Այս հավաքականը լավ ներկա ունի ու հիանալի ապագա»: Մոուրինյոն ու Լյովը շատ լավ հարաբերությունների մեջ են:
Օրերս Լյովին շնորհվեց Գերմանիայի «2011թ. Տարվա մարդ» կոչումը: Այս պատվավոր տիտղոսը նրան շնորհվել է մասնագիտական ու մարդկային արժանիքները գնահատելու համար: Այսպիսով, այս կոչմանը Լյովը արժանացավ ոչ միայն հավաքականի հետ ունեցած հաջողությունների համար, այլև էլեգանտության ու այլ հատկանիշների համար: Գերմանական մամուլը կարծում է, որ «Ռեալը» սիրում է նման մարզիչների:
Ֆիլիպ Լամը՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը, գնահատել է Լյովի կատարած աշխատանքը. «Բոլորս փորձում ենք միշտ գնդակ ստանալ ու առաջ շարժվել: Այստեղ է նկատվում մեր առաջընթացը: Կա ևս մեկ տարբերություն՝ մեր խաղը ավելի ժամանակակից է դարձել»:
Marca.com
Realmadrid.am
No comments:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: